Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
2011Թ.-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿՊԱՀՊԱՆՎԻ 2010Թ.-Ի ՎԵՐՋՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
04/02/2011 13:31
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿՊԱՀՊԱՆՎԻ 2010Թ.-Ի ՎԵՐՋՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Հունվարին վերանայված ԱՄՀ կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2011թ. կկազմեն 4.4%, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է հոկտեմբերի կանխատեսումներից: Համաշխարհային գնաճի 2011 թ. կանխատեսումները նույնպես վերանայվել են աճի ուղղությամբ: Զարգացած և զարգացող երկրներում գնաճի բարձր տեմպերը կպահպանվեն և 2011 թ. կկազմեն համապատասխանաբար 1.6% և 6.0%: Չնայած համաշխարհային տնտեսությունը արագ վերականգնման փուլից հետո աստիճանաբար թևակոխում է առավել կայուն և դանդաղ աճի շրջան, այնուամենայնիվ 2011 թ. համաշխարհային տնտեսական աճի տեմպը շուրջ 0.6 տոկոսային կետով բարձր է նախորդ 5 տարիներին արձանագրված միջին ցուցանիշից: Ինչպես 2010 թ., 2011 թ. ևս համաշխարհային տնտեսության աճը կպայմանավորեն զարգացող երկրները, որոնց ներքին պահանջարկը ապահովել է 2010 թ. համաշխարհային տնտեսական աճի շուրջ 46%-ը: 

Աշխարհի առաջատար և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից՝ Եվրոգոտու տնտեսական աճի սպասվող տեմպը 2011 թ. համար կանխատեսվում է 1.5%՝ 2010 թ. համար գնահատվող 1.8%-ի փոխարեն: ԱՄՆ տնտեսության աճի տեմպը 2011 թ. փոքր-ինչ ավելի կլինի 2010 թ. գրանցված 2.8%-ից և կկազմի 3.0%: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս տնտեսական աճի տեմպը 2011 թ. կգերազանցի 2010 թ. գնահատվող 3.7% մակարդակը` կազմելով 4.5%:

Միջազգային ապրանքային շուկաներում 2011թ. հիմնականում կպահպանվի 2010 թ. վերջին ձևավորված գների բարձր մակարդակը, և գների միջին տարեկան աճի տեմպերը կգրանցեն զգալիորեն բարձր ցուցանիշներ: Միևնույն ժամանակ, առանձին ապրանքային շուկաներին ներհատուկ զարգացումները (օրինակ` եղանակային պայմանները) կպայմանավորեն տվյալ ապրանքների գծով հնարավոր առավել բարձր կամ ցածր գնաճային ռիսկեր:

2011 թ. կանխատեսվում է նավթի միջազգային գների որոշակի աճ, որը կձևավորվի դեռևս հունվարին արձանագրված շուրջ 98 ԱՄՆ դոլարի շրջակայքում՝ մեկ բարելի դիմաց: Համաձայն Էներգիայի միջազգային կազմակերպության գնահատումների՝ 2011թ. հիմնականում կպահպանվի 2010 թ. վերջին արձանագրված նավթի համաշխարհային պահանջարկի բարձր մակարդակը, որը գնահատվում է օրական շուրջ 89 մլն բարել, ինչը գրեթե համընկնում է սպասվող արդյունահանման ծավալներին, որի պայմաններում մասնավորապես ՕՊԵԿ-ի չօգտագործված արդյունավետ պաշարները վերջին երկու տարիներին առաջին անգամ կձևավորվեն օրական 5 մլն բարել մակարդակից ցածր: Միաժամանակ, Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները ռիսկեր են պարունակում՝ նավթի գների ավելի բարձր մակարդակի ձևավորման առումով:

Արդյունաբերական և թանկարժեք մետաղների գները 2011 թ. հիմնականում կդրսևորեն աճի միտումներ: Մասնավորապես՝ պղնձի միջազգային գները կձևավորվեն 9000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Պղնձի միջազգային գների կանխատեսվող վարքագիծը կպայմանավորվի զարգացող երկրների (հատկապես Չինաստանի) կողմից ներկայացվող մեծածավալ պահանջարկով, առկա պաշարների ցածր մակարդակով և առաջարկի սահմանափակությամբ: Միևնույն ժամանակ, շուկայի նման լարվածությունը չի հանգեցնի գների էական բարձրացումների, քանի որ դրանք 2010 թ. վերջի և 2011 թ. սկզբի դրությամբ արդեն գտնվում են բավականին բարձր մակարդակում (համեմատած արտադրության ծախսերի հետ), ինչպես նաև առկա են փոխարինման հնարավորություններ (մասնավորապես՝ ալյումին, որի համաշխարհային շուկայում ներկայումս առկա է որոշակի ավելցուկ):

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, մասնավորապես՝ ոսկուն, ապա վերջինիս գինը կկայունանա 1 ունցիայի դիմաց 1360-1370 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ պայմանավորված զարգացած երկրներում ցածր տոկոսադրույքների պայմաններում ոսկու նկատմամբ պահանջարկի պահպանմամբ: Հացահատիկի շուկայում գները հիմնականում կունենան չափավոր աճի միտումներ: Սա կպայմանավորվի հարավային կիսագնդում` Ավստրալիայում դիտարկվող ոչ բարենպաստ եղանակային պայմանների (արևմտյան շրջանում` չոր երաշտային, արևելյան հատվածում` խիստ անձրևային) հետևանքով սպասվող բերքի ծավալների էական կրճատմամբ, ինչպես նաև հյուսիսային կիսագնդում աշնանացան հացահատիկի բերքի հետ կապված որոշակի անորոշությունների պահպանմամբ: ԱՄՆ Գյուղպետդեպարտամենտի՝ հունվարի գնահատումների համաձայն՝  2010/2011 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 646 մլն տոննա հացահատիկի բերք` նախորդ` 2009/2010-ին գրանցված շուրջ 683 մլն տոննայի փոխարեն: Հիմնականում Չինաստանի սննդի ոլորտից եկող պահանջարկի մեծ ծավալներով պայմանավորված հացահատիկի համաշխարհային պահանջարկը կանխատեսվում է 665 մլն տոննա, ինչի պարագայում հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդ տարվա համեմատ կնվազեն շուրջ 20 մլն տոննայով` կազմելով 178 մլն տոննա` արտահայտելով Ռուսաստանի և ԵՄ պաշարների կրճատումը: Արդյունքում՝ հացահատիկի գները 2011 թ. կձևավորվեն 1 բուշելի դիմաց 8.5 ԱՄՆ դոլարի շրջակայքում:

Շաքարավազի միջազգային գները ևս հիմնականում կդրսևորեն որոշակի աճի միտումներ: Սա պայմանավորված կլինի համաշխարհային աննախադեպ պահանջարկով: Համաձայն ԱՄՆ Գյուղպետդեպարտամենտի գնահատումների՝ 2010/11 մարքեթինգային տարում շաքարավազի արտադրանքի սպասվող ծավալները կկազմեն 161.9 մլն տոննա, իսկ կանխատեսվող սպառման 158.9 մլն տոննա ծավալի պարագայում վերջնական պաշարները կկազմեն 26.5 մլն տոննա: Շուկայում սպասվող լարվածությունը կարող է առավել ուժգնանալ որոշակի քաղաքական բնույթի հիմնախնդիրներով (ԵՄ, Հնդկաստան), ինչպես նաև աշխարհի առաջատար արտադրող Բրազիլիայում 2011 թ. ակնկալվող ցածր բերքի սպասումներով պայմանավորված: Արդյունքում` շաքարավազի գները 2011 թ. կձևավորվեն 1 ֆունտի դիմաց 38 ցենտի սահմաններում: 

Բրնձի շուկայում գները հիմնականում կպահպանվեն տարեսկզբին ձևավորված մակարդակներում` ունենալով որոշակի աճի միտումներ: Անկասկած, սպասվող ռեկորդային ծավալներով բերքի15 և հիմնական արտահանող երկրներում կուտակված մեծածավալ պաշարների (վերջին 10 տարիների առավելագույն ցուցանիշ) առկայության16 պայմաններում, այս շուկայում հիմնական կանխատեսվող միտումը գնանկումային է: Այնուամենայնիվ, պայ- մանավորված տարբեր շուկայական ու քաղաքական բնույթի գործոններով, մասնավորապես՝ բրնձի և հացահատիկի փոխադարձ փոխարինելիության հանգամանքով, Պակիստանի և Վիետնամի արտադրության ցածր ծավալների սպասումներով, Հնդկաստանի կողմից դեռևս պահպանվող արտահանման սահմանափակումներով, Եգիպտոսի կառավարության կողմից արտադրողներին աջակցության կրճատման և ոռոգման սահմանափակումների կիրառման պարագայում այս երկրում բրնձի ցանքատարածությունների էական կրճատմամբ, գնաճային ճնշումները այս ապրանքի միջազգային շուկաներում կշարունակեն պահպանվել: Վերջինիս կնպաստի նաև համաշխարհային աճող պահանջարկը, որը, ըստ գնահատումների, կգերազանցի համաշխարհային արտադրության ծավալները` կազմելով 452.7 մլն տոննա: 2011թ. բրնձի գները կձևավորվեն 1 ֆունտի դիմաց 14 ցենտի սահմաններում:
31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31