24/05/2010 12:20
ՈՒԳՈ ՉԱՎԵՍ – ԳԱՐԵՋՈՒՐԸ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԳՈՐԾԻՔ Է
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը դիմել է երկրի գլխավոր դատախազին` վենեսուելական հայտնի և խոշորագույն գարեջրագործական Polar հոլդինգի նկատմամբ հետաքննություն սկսելու խնդրանքով: Վերնեսուելային նախագահը մեղադրել է ընկերությանը շուկայում մոնոպոլ դիրք գրավելու և սպառողներին սեփական կամքը թելադրելու մեջ, և նշել, որ ընկերության նման գործողություններն անպատիժ չեն մնա:
Ուգո Չավեսը գարեջուրն անվանել է կապիտալիզմի գործիք և նշել, որ այս ընկերության գործունեությունը կարելի է ուղղակի վերափոխել և ընկերության գործարաններում արտադրել առավել անհրաժեշտ և օգտակար արտադրանք:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահը, չվստահելով տնտեսության կարևոր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին, վերջին տարիների ընթացքում ազգայացրել է բազմաթիվ ընկերություններ և տնտեսության մի շարք ճյուղեր դարձրել պետական:
31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
Արծաթ
823.31
+21.31
17:38 31/08/26
