ՉԵԽԻԱՆ ՉԻ ՍԱՀՄԱՆԻ ԵՎՐՈՅԻՆ ԱՆՑՄԱՆ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Չեխիայի վարչապետ Պիտեր Նեչասը հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի սահմանի եվրոպական միացյալ արժույթին անցման հստակ ժամկետներ: Պ.Նիչասը նշել է, որ Եվրամիությունը (ԵՄ) լուրջ փոփոխություների է ենթարկվել Չեխիայի անդամակցելուց հետո, և առաջիկա տարիներին իրենց ավելի շահավետ է օգտագործել չեխական կրոնը:
Չեխիայի կառավարության ղեկավարը գտնում է, որ ներկայիս պայմաններում եվրոյին անցումը կլիներ քաղաքական և տնտեսական հիմարություն: