ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
Չինաստանի կառավարությունն այս երկրում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների համար ներդրել է լրացուցիչ երկու նոր հարկատեսակ: Դեկտեմբերի 1-ից «օտարերկյա» ընկերությունները Չինաստանում կկրեն այն նույն հարկային բեռը, որը կրում են տեղական ընկերությունները:
Ըստ վերլուծաբանների գնահատականների, Չինաստանի կառավարության այս որոշման արդյունքում օտարերկրյա կապիտալով ընկերությունների հարկային բեռը կաճի ավելի քան 10%-ով:
Նշենք, որ մինչ այս օտարերկյա կապիտալով ընկերությունները Չինաստանում ազատված էին շինարարական հարկից և կրթության դիմաց սահմանված լրացուցիչ վճարից: