03/11/2010 12:48
ՀԲ – ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՏԱՏԱՆՎԻ 10%-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է Չինաստանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումները: Հրապարակած նոր զեկույցի համաձայն` 2010 թվականի համար ՀԲ-ն ակնկալում է Չինասըանի ՀՆԱ-ի 10%-անոց աճ: Նշենք, որ մինչ այս բանկի վերլուծաբանները Չինաստանի համար կանխատեսվել էին 9,5% տնտեսական աճ:
Ինչպես նշվում է Չինաստանի տնտեսական զարգացումներին նվիրված ՀԲ-ի նոր զեկույցում` ընթացիկ տարում կանխատեսվում է Չինաստանի մակրոտնեսական իրադրության շարունակական կայունացում: 2011 թվականի համար ՀԲ-ն կանխատեսում է Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում: հաջորդ տարի, ըստ այս կանխատեսումների, Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 8,7%-ով:
2010 թվականի համար ՀԲ-ն կանխատեսում է երկրում 3%-անոց գնաճ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
