06/04/2011 14:32
ԱԶԲ – ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՀՆԱ-Ի 9.6% ԱՃ
2011 թվականի արդյունքներով Չինաստանի տնտեսությունը կգարնցի 9.6% աճ: Այսպիսի կանխատեսում են ներկայացրել Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) վերլուծաբաններն` այսօր հրապարակված զեկույցում: Միևնույն ժամանակ, Չինաստանի կառավարությունն իր համար նպատակ է սահմանել պահպանել ՀՆԱ-ի աճի ցուցանիշը ոչ պակաս, քան 8%-ի սահմաններում, ընդ որում, Չինաստանի կառավարությունն ընթացիկ տարվա համար կանխատեսում է սպառողական գների աճ` 4%-ի սահմաններում: Ինչպես բազմիցս արդեն հայտարարվել է` տնտեսական նպատակներին հասնելու համար Չինաստանի կառավարությանն անհրաժեշտ է ցուցաբերել հետևողական և կայուն մոտեցում` մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից, ինչպես նաև անհրաժեշտ է բարձրացրել չինական տնտեսության ճկունությունը և արդյունավետությունը:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Չինաստանում գրանցվել էր 10.3% աճ, ընդ որում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով երկու տարի անընդմեջ երկնիշ աճ չգրանցելու հետո, Չինաստանին հաջողվեց անցյալ տարի վերադառնալ ՀՆԱ-ի աճի նախկին տեմպերին:
08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
Արծաթ
766.6
-14.92
17:45 08/09/26
