ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Չինաստանի ոսկեարժութային պահուստները գրանցել են դինամիկ աճ: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2008-2009թթ.-ին Չինաստանի արտարժութային պահուստներն անընդմեջ աճել են` ապահովելով հետագա աճի կայուն հիմքեր: Չինաստանի արտարժութային վերահսկողության պետական մարմնի հայտարարության համաձայն` Չինաստանն այժմ տնօրինում է զգալի ծավալներով ոսկեարժութային պահուստների, ինչը հնարավորություն կտա ազգային արժույթի ռևալվացիայի պայմաններում անգամ ապահովել արժութային պահուստների բավարար մակարդակ:
Նշենք նաև, որ Չինաստանի ոսկեարժութային պահուստները ներկայումս գերազանցում են 2,5 տրիլիոն դոլարը: Երկրի կառավարությունը մտադիր է շարունակել ոսկեարժութային պահուստների դիվեսիֆիկացման իր քաղաքականությունը: