ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՅՈՒԱՆԻ ԱԶԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ՌՈՒԲԼՈՒ
Չինաստանը կարող է թույլատրել իր ազգային արժույթի` յուանի ազատ փոխարկելիությունը ռուսական ռուբլու, հարավկորեական վոնի և մալազիական ռինգիտի` այս կերպ սպասարկելով նշված երկրների հետ սահմանային առևտրի գործառնությունները: Այս մասին հայտարարել են Չինաստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչները` նշելով, որ այս ուղղությամբ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ:
Ներկայումս թույլատրվում է ազատ գնել և վաճառել յուան միայն դոլարի, յենի, եվրոյի, բրիտանական ֆունտի և հոնկոնգյան դոլարի դիմաց:
Վերլուծաբանների գնահատմամբ` թույլատրելով նոր երեք արտարժույթների հետ յուանի ազատ փոխարկելիությունը` Չինաստանը կիրականացնի ևս մեկ կարևոր քայլ` յուանի դիրքերը որպես միջազգային արժույթ ամրապնդելու ուղղությամբ: