ՓԵՏՐՎԱՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 45%-ՈՎ
2010 թվականի փետրվար ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է շուրջ 45,2%-ով:
Չինաստանի Գլխավոր Մաքսային Կոմիտեի տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում Չինաստանի արտահանման ծավալներն աճել են 45,7%-ով` կազմելով 94,52 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալներն այս մեկ ամսվա ընթացքում աճել են 44,7%-ով և կազմել 86,91 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով Չինաստանի արտահանման համախառն ծավալը կազմել է 204 մլրդ դոլար, իսկ ներմուծման համախառն ծավալը` 182,3 մլրդ դոլար: