ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿԻՐ ՀՈՍՈՂ «ՏԱՔ ՓՈՂԵՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
Չինաստանի արտարժութային վերահսկողության պետական վարչությունը մտադիր է ուժեղացնել հսկողությունը Չինաստան հոսող օտարերկրյա կարճաժամկետ սպեկուլյատիվ կապիտալի նկատմամբ: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ` նախատեսվում է ձեռնարկել մի շարք միջացառումներ, որոնք ուղղված կլինեն չինական տնտեսություն այսպես կոչված «տաք փողերի» ներհոսքը սահմանափակելուն: Մասնավորապես, ներդրվելու է խիստ վերահսկողություն բանկերի կարճաժամկետ արտաքին պարտավորությունների նկատմամբ: Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում չինական առևտրային բանկերը զգալի ընդլայնել են իրենց արտարժութային ակտիվները:
Ընդհանուր առմամբ, Չինաստանի կառավարությունը մտադիր է վերահսկողություն սահմանել նաև երկրում օտարերկրյա ընկերությունների ներդրումային գործունեության նկատմամբ: