ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 1,2 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
2010 թվականի ընթացքում Չինաստանում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 7,95 տրիլիոն յուան (1,204 տրիլիոն դոլար): Չինաստանի Ազգային Բանկի տվյալներով, միայն դեկտեմբերին Չինաստանի վարկային կառույցները տրամադրել են 72,8 մլրդ դոլարի վարկ:
Նշենք նաև, որ նախորդ տարվա արդյունքներով Չինաստանում ազգային արժույթով բանկային դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմել է 12,05 տրիլիոն յուան (1,83 տրիլիոն դոլար): Միայն դեկտեմբերին այս ցուցանիշն աճել է 143,16 մլրդ դոլարով: