
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է «ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ» ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Չինաստանի կողմից եվրոպական պարտքային պարտատոմսերի գնումը հնարավորություն է տալիս ստանալ խելամիտ շահույթ: Նման հայտարարություն է հրապարակել Չինաստանի Ազգային բանկը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ եվրոպական պարտատոմսերը Չինաստանի արժութային պաշարների կարևոր մասն են կազմում:
Հիշեցնենք, որ Իսպանիա կատարած իր այցի ժամանակ Չինաստանի փոխվարչապետ Լի Կեցյանը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է գնել շուրջ 6 միլիարդ եվրոյի պարտատոմսեր` պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու գործում Իսպանիային աջակցելու համար:
Դեկտեմբերի վերջին հայտնվել էր ոչ պաշտոնական տեղեկություն նաև այն մասին, որ Չինաստանը պատրաստ է գնել Պորտուգալիայի պետական պարտատոմսեր` 4-5 միլիարդ եվրո արժողությամբ: