ՓԵՏՐՎԱՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2,7% ԳՆԱՃ
2010 թվականի փետրվար ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում գրանցվել է սպառողական գների 2,7% աճ, որը հիմնականում պայմանավորված է երկրում առևտրային ապրանքների և էներգիակիրների գների բարձրացմամբ: Այս մասին նշվում է Չինաստանի Պետական վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար ամսվա համեմատությամբ գնաճը Չինաստանում սահմանվել է 1,2%: