15/06/2010 15:57
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԳՐԱՎԻՉ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Չինաստանը շարունակում է գրավիչ մնալ օտարերկրյա ներդրողների համար: Ընթացիկ տարվա մայիս ամսվա արդյունքներով Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 8,1 մլրդ դոլար: Այս ցուցանիշը շուրջ 27,4%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված արդյունքը:
Չինաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն` այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով Չինաստանի տնտեսությունում օտարերկյա ուղղակի ներդրումներն աճել են 14,3%-ով և կազմել 38,9 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` Չինաստանի տնտեսությանը կարող է սպառնալ գերտաքացում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
