
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԱՃ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Մայիսին գնաճը Չինաստանում հասել է իր առավելագույն մակարդակին` վերջին 34 ամիսների կտրվածքով: Պաշտոնական տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է սպառողական գների ինդեքսի ռեկորդային աճ. 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը Չինաստանում աճել է 5,5%-ով: Ինչպես նշում են վերլուծաբանները` Չինաստանում գնաճի վրա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային շուկայում պարենային գների շարունակական աճը: Կանխատեսվում է, որ 2011 թվականի արդյունքներով գնաճն այս երկրում կտատանվի 4%-ի սահմաններում: