2020Թ.-ԻՆ ՉԻՆԱՏՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆԸ
2010 թվականի արդյունքներով Չինաստանը ՀՆԱ-ի ծավալներով աշխարհում կլինի երկրորդը, չնայած որ այս երկրի տնտեսությունը բնութագրվում է որպես «անկայուն, անհավասարակշիռ և ոչ համակարգված»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի փոխվարչապետ Սի Ցզինպին: Նշենք, որ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ Ճապոնիան զիջել էր Չինաստանին աշխարհի երկրորդ տնտեսության իր «կոչումը»:
Standard Chartered Plc բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականի արդյունքներով Չինաստանն առաջ կանցնի աշխարհի ամենախոշոր պետությունից` ԱՄՆ-ից` շնորհիվ տնտեսության արագ աճի և ազգային արժույթի փոխարժեքի կայունացման: Իսկ արդեն 2030 թվականին` Չինաստանի տնտեսությունն իր ծավալներով շուրջ 2 անգամ կգերազանցի ԱՄՆ-ին: