
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԸ ՀԱՍԵԼ Է 40%-Ի
2010թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները Չինաստանում աճել են 38,17%-ով: Նոյեմբերին այս երկրում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 9.7 միլիարդ դոլար: Այս տարվա հոկտեմբերին ցուցանիշը կազմել էր 7,6 միլիարդ դոլար:
Չինաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2006-2010թթ.-ների ընթացքում կարող է հասնել 420 միլիարդ դոլարի` 1.5 անգամ գերազանցելով 2001-2005թթ.-ների ցուցանիշը:
Ներկա պահին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներով Չինաստանն աշխարհում երկրորդն է: