19/07/2011 17:54
ՉԻՆԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ «ՓՐԿԻՉ»
Չինաստանն ակտիվորեն «օգնում է» Եվրագոտուն՝ գնելով եվրոպական երկրների պետական պարտատոմսեր և դրանով իսկ ամրապնդելով սեփական տնտեսությունը: Չինաստանը, մասնավորապես, ֆինանսական «օգնություն» է ցույց տալիս Հունաստանին, Պորտուգալիային, Իսպանիային և Կիպրոսին:
Նշենք, որ 2008 թվականի ճգնաժամի սկզբից ի վեր Չինաստանն արդեն ձեռք է բերել 4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով «եվրոպական» պետական պարատոմսեր: Փորձագետների պնդմամբ՝ Չինաստանի օգնության ծրագրերի հիմքում ընկած են շահադիտական նպատակները: Այստեղ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, Չիաստանի համար «շահավետ» գործընկեր է: Անցյալ տարվա արդյունքներով փոխադարձ առևտրային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 400 մլրդ եվրո: Այս պայմաններում եվրոպական որևէ երկրի հնարավոր դեֆոլտը կսպառնա անկայունություն նաև Չինաստանի տնտեսությանը: Փորձագետները նշում են, որ այս համատեքստում Չինաստանի համար շահավետ է օգնել Եվրոպային:
Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում Չինաստանը քայլեր է ձեռնարկում նաև եվրոյի բաժինն իր արժութային պահուստներում մեծացնելու ուղղությամբ:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
10:30 11/08/26
