ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Չինաստանի կենտրոնական բանկը կրկին խստացրել է երկրում վարկային քաղաքականությունը` սահմանելով վարկերի տրամադրման նոր կանոններ:
Այս անգամ Չինաստանի կառավարությունը պահանջում է առավել խիստ մոտենալ վարկառուների վճարունակության հարցին, ինչպես նաև իրականացնել վարկային ռիսկերի բազմակող վերլուծություն: Վարկավորման նոր պահանջները կտարածվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վարկավորման գործընթացների վրա:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ի իր որոշմամբ Չինաստանի կենտրոնական բանկը 0.5 տոկոսային կետով բարձրացրել էր բանկերի համար սահմանված պարտադիր պահուստավորման նորմը: Այժմ բանկերը պարտավոր են պահուստավորել ներգրավված ավադների 16.5%-ը: