
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ
Այս տարվա ընթացքում Չինաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ` ուղղված Միացյալ Նահանգների հետ առևտրային ռեժիմի խստացմանը: Այս մասին նշվում է ԱՄՆ Առևտրային ներկայացուցչական գրասենյակի զեկույցում, որտեղ ասվում է, որ Չինաստանն ամեն կերպ փորձում է սահմանափակել ներքին շուկա արտասահմանյան արտադրության ապրանքների մուտքը: Զեկույցն ամբողջությամբ նվիրված է Չինաստանի կողմից Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (WTO) պահանջների կատարման վերլուծությանը:
Նշենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև այս հարցի շուրջ կազմակերպված բանակցությունների արդյունքներով ամերիկյան կողմը հասել է իր համար որոշ դրական արդյունքների: