
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ԳՆԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Չինաստանի ԿԲ-ն գնաճի դեմ պայքարելու համար կօգտագործի տարբեր միջոցներ` չխուսափելով նաև վերաֆինանսավորման տոկոսի բարձրացումից: Այս մասին ասվում է Չինաստանի Ազգային բանկի մամլո հազորդագրության մեջ:
Այս տարվա դեկտեմբերի սկզբին Չինաստանը պաշտոնապես հայտարարեց զուսպ դրամավարկային քաղաքականության անցման ամսին: Այս ամենը արվում է զսպելու սպառողական գների աճը:
Նշենք որ Չինաստանի գնաճը հոկտեմբերին կազմել էր 4.4%: Տնտեսագետների կարծիքով, մոնետար քաղաքականության խստացումը բացասական ազդեցություն կունենա համաշխարհային ֆոնդային շուկայի վրա, բայց Չինաստանը կկարողանա 2011թ.-ին ապահովել 9% տնտեսական աճ: