18/02/2011 16:59
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԲԱՆԿԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՆ
Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 8-րդ անգամ Չինաստանի Ազգային բանկը բարձրացնում է բանկերի համար սահմանված` ավանդների գծով պահուստավորման պահանջները: Չինաստանի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն, 2011 թվականի փետրվարի 24-ից պահուստավորման նորմը կբարձրացվի ևս 50 բազային կետով` կազմելով 20%: Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Չինաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է պահուստավորման նորմն արդեն երկրորդ անգամ: Վերջին անգամ պահուստավորման նորմատիվը վերանայվել էր 2011 թվականի հունվարի 14-ին, երբ այն բարձրացվել էր ևս 0,5 տոկոսային կետով:
Պահուստավորման նորմի բարձրացումը տնտեսության իրացվելիության կարգավորման գործիքներից մեկն է: Ներկայումս Չինաստանը ստիպված է խստացնել երկրի դրամավարկային քաղաքականությունը` պայմանավորված երկրում առկա գնաճային ռիսկով: Նշենք, որ հունվար ամսվա արդյունքներով Չինաստանում գնաճը կազմել էր 4,9%:
08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
Արծաթ
699.25
-11.33
10:50 09/10/26
10:30 09/10/26
18:02 08/10/26
