2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԳՐԱՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅԻ 10%-Ը
Չինաստանը մտադիր է մինչև 2020 թվականն ընդլայնել ավտոմեքենաների արտահանման ծավալները և գրավել ավտոմեքենաների համաշխարհային շուկայի շուրջ 10%-ը: Այս մասին նշում են կառավարության ներկայացուցիչները` հայտարարելով, որ ավտոարտադրությունը և ավտոմեքենաների արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը մշակվում է համապատասխան ծրագրեր և միջոցառումներ:
Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն` մինչև 2015 թվականը Չինաստանից ավտոմեքենաների արտահանման ընդհանուր ծավալը կարող է հասնել 85 մլրդ դոլարի, որը պայմանավորված կլինի արտահանման ծավալների շարունակական աճով: