ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 44,1%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է շուրջ 44,1%-ով և կազմել 617,8 մլրդ դոլար: Չինաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում Չինաստանի արտահանման ծավալներն աճել են 28,7%-ով` կազմելով 316,1 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են 64,6%-ով և կազմել 301,6 մլրդ դոլար:
Այսպիսով, այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Չինաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է շուրջ 14,5 մլրդ դոլար: