
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 9,4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Չինաստանի տնտեսությունն արդեն 2010 թվականին կարող է ապահովել շուրջ 9,4% տնտեսական աճ, որն առավելապես պայմանավորված կլինի ներքին սպառման ծավալների աճով և արտահանման խթանմամբ: Այս մասին նշվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ արդեն հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կսկսի առաջ ընթանալ հաստատուն հիմքերի վրա, սակայն ամբողջական վերականգնման համար կպահանջվի երկար ժամանակ:
Չինաստանի առևտրի նախարարության կանխատեսումների համաձայն 2010 թվականին երկրում կգրանցվի սպառողական ապրանքների մանրածախ առևտրաշրջանառության ավելի քան 18% աճ, իսկ այդ նույն ժամանակահատվածում արտահանումը կաճի 13,3%-ով, ներմուծումը` 12,2%-ով: