ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ 32% ԱՃ
2009 թվականի նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը Չինաստանում աճել է 32%-ով և կազմել 7,02 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Չինաստանի Առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճի տեմպն ամենաբարձրն է վերջին 16 ամիսների ընթացքում: Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերին Չինաստանում գրանցվել էր օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդամենը 5,7% աճ:
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,9%-ով և կազմել 77,9 մլրդ դոլար: