ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 7.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Չինաստանի Առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Չինաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7.1 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.7%-ով, ընդ որում տարեկան կտրվածքով արդեն երրորդ ամիսն անընդմեջ Չինաստանում գրանցվում է օտարերկրյա ներդրումների ծավալների աճ:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Չինաստանում գրանցում են ստացել օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ 18 163 նոր ընկերություն: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 20.1%-ով: