
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ
Չինատանն առաջ է անցել Ճապոնիայից և այժմ արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալով աշխարհում երկրորդն է: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն` իր վիճակագրական զեկույցում:
Հրապարակված տվյալների համաձայն արդյունաբերական արտադրության միջազգային ծավալներում Չինաստանի տեսակարար կշիռը անցյալ տարվա արդյունքներով կազմում է 15,6%, իսկ ճապոնիայինը` 15,4%:
Նշենք, որ, ինչպես և անցյալ տարի, արդյունաբերական արտադրանք ծավալներով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի համաշխարհային ծավալներում կազմում է 19%:
Հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի համաշխարհային ծավալների կեսից ավելին բաժին է ընկնում հենց այս երեք երկրներին: