ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ Կանգրեսը քննարկում է չինական մի շարք ապրանքների նկատմամբ ներմուծման սահմանափակումների կիրառման հարցի անհրաժեշտությունը, եթե Չինաստանի կառավարությունը չհամաձայնվի բաձրացնել իր ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ անգամ դիմել է Չինաստանին` պահանջելով կայունացնել յուանի փոխարժեքը: ԱՄՆ ղեկավարությունը Չինաստանի կառավարությանը մեղադրում է երկրում արտահանումը խթանելու նպատակով յուանի փոխարժեքի արհեստականորեն իջեցման մեջ: