ՀՈՒՆՎԱՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 7,8%-ՈՎ
2010 թվականի հունվարին Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 7,8%-ով` կազմելով 8.1 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում են Չինաստանի Առևտրի նախարարությունից` օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Չինաստանում գրանցվում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ:
Նշենք, որ 2009 թվականի միայն դեկտեմբերին 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները Չինաստանում աճել են ավելի քան 2 անգամ` կազմելով 12.1 մլրդ դոլար, իսկ ամբողջ 2009 թվականի ընթացքում Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը կրճատվել է 2,3%-ով և կազմել 90 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ 2009 թվականի ընթացքում Չինաստանի կառավարությունը, հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում, երկրի տնտեսությունում ներդրել է շուրջ 4 տրիլիոն յուան (586 մլրդ դոլար):