ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ 7-ՐԴ ԱՄԻՍՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԳՐԱՆՑՎՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի շուրջ 19,2% աճ: Ինչպես նշվում է տարածած հաղորդագրության մեջ` արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ Չինաստանում գրացվում է արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ:
2009 թվականին հոկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել էր արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ ավելի քան 16%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում Չինաստանում տարեկան կտրվածքով գրանցվել է 0,6% գնաճ, իսկ մանրածախ առևտրաշրջանառության ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 15,8%-ով և կազմել շուրջ 165,8 մլրդ դոլար: