2010Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 20%-ՈՎ
2010թ.-ին Չինաստանում հավաքագրված հարկերն աճել են 20.8%-ով և կազմել 6.68 տրիլիոն յուան (1.1 տրիլիոն դոլար): Այս մասին հայտնել է Չինաստանի Հարկային ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում ներմուծման վճարներն աճել են 35.9%-ով և կազմել 1.053 տրիլիոն յուան (160 միլիարդ դոլար): Արտահանողներին վերադարձված հարկերն աճել են 13%-ով և կազմել 732.8 միլիարդ յուան (111 միլիարդ դոլար):
2010թ.-ին Չինաստանի արտահանումը աճել է 31.3%-ով և կազմել 1.57տրիլիոն դոլար, իսկ ներմուծումը աճել է 38.7%-ով և կազմել 1.39 տրիլիոն դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով Չինաստանի համախառն բյուջեն կազմել է 7.74 տրիլիոն յուան (1.18 տրիլիոն դոլար):