24/03/2011 12:29
ՄԻՆՉԵՎ 2030Թ.-Ը ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ «ԿԳՈՂԱՆԱ» ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄԸ
Արդեն 2030 թվականին Չինատանին կհաջողվի առաջ անցնել ԱՄՆ-ից և դառնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունը, եթե այս երկիրը կարողանա առաջիկա քսան տարիների ընթացքում ապահովել ՀՆԱ-ի աճ` տարեկան միջինը 8%-ի սահմաններում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային Բանկի գլխավոր տնտեսագետ Ջասթին Լին: Նշենք, որ ներկայումս աշխարհի խոշորագույն տնտեսության «կոչումը» պատկանում է ԱՄՆ-ին: Այս երկրի ՀՆԱ-ի ծավալը 2010 թվականի արդյունքներով կազմում է 14,6 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ին հաջորդում են համապատասխանաբար Չինաստանը (5,879 տրիլիոն դոլար) և Ճապոնիան (5,474 տրիլիոն դոլար): Հատկանշական է, որ 2007 թվականին Չինաստանն, առաջ անցնելով Գերմանիայից, «գողացավ» վերջինիսցս աշխարհի երրորդ խոշոր տնտեսության «կոչումը»:
Վերջին շուրջ 10 տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը գրանցել է առավել զգալի աճ, քան աշխարհի մյուս խոշոր տնտեսությունները: 1990 թվականից ի վեր Չինաստանի տնտեսությունը գրանցել է ՀՆԱ-ի աճ` տարեկան միջինը 10,4%-ի սահմաններում:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
