CISCO-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
Ցանցային սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար Cisco Systems Inc. ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 8%-ով և կազմել 1,93 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա այս նույն ժամանակահատվածում Cisco-ն ապահովել էր 1,787 մլրդ դոլարի զուտ շահույթ: Հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է հոկտեմբերի 30-ին, ընկերության գործառնական շահույթն աճել է 10%-ով և կազմել 2,124 մլրդ դոլար: Հասույթն աճել է 19%-ով և կազմել 9,021 մլրդ դոլար:
Cisco Systems-ը հիմնադրվել է 1984 թվականին: Այսօր ընկերության աշխաակիցների թվաքանակն ամբողջ աշխարհում հասնում է 63 հազարի: