
CISCO SYSTEMS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 23% ԱՃ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան Cisco Systems ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա երկլրորդ եռամսյակի իր գործունեության արդյուքները: Ընկերության հրապարայած ֆւնանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2010 թվականի հունմվարի 23-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 1,9 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 23%-ով: Նշենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Cisco Systems ընկերության զուտ շահույթը կազմել էր1,5 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն մեկ տարվա ընթացքում աճել է 8%-ով և կազմել 9,8 մլրդ դոլար: