CITIGROUP-Ն ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԻՐ ՊԱՐՏՔԸ
ԱՄՆ երրորդ խոշոր բանկը` Citigroup Inc.-ը, մտադիր է ԱՄՆ կառավարությանը վերադարձնել դեռևս 2008 թվականին ոչ իրացվելի ակտիվների գնման ծրագրի (Troubled Asset Relief Program, TARP) շրջանակներում կառավարությունից որպես ֆինանսական աջակցության ստացված 20 մլրդ դոլարը:
Citigroup բանկը համապատասխան համաձայնագրի ստորագրման ուղղությամբ բանակցություններ է վարում ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն բանակցությունների շրջանակներում քննարկվում է բանկի կողմից ավելի քան 10 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արժեթղթերի թողարկման հարցը: Նախատեսվում է, որ թողարկման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն ԱՄՆ կառավարության հանդեպ բանկի պարտավորությունների մարմանը: