Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԱՄԵՐԻԿՅԱՆ CITIGROUP ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
19/07/2010 11:09
Կիսվել

ԱՄԵՐԻԿՅԱՆ CITIGROUP ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ

Ամերիկյան առաջատար ֆինանսական ընկերություններից մեկը` Citigroup բանկային խումբն, ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 37%-ով և կազմել 2,7 մլրդ դոլար: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում բանկն ապահովել էր 4,28 մլրդ դոլարի զուտ շահույթ: Ներկայացրած տվյալների համաձայն բանկի հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 26,3%-ով և կազմել 22,07 մլրդ դոլար` նախորդ տարի գրանցված 29,96 մլրդ դոլարի դիմաց: Չնայած այն հանգամանքին, որ հաշվետու այս երեք ամիսներին Citigroup բանկի զուտ շահույթը կրճատվել է շուրջ 40%-ով, բանկի հրապարակած ֆինսական ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների կախատեսումները:
Նշենք նաև, որ 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Citigroup բանկի զուտ շահույթը կազմել է 7,12 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 20%-ով: Բանկի հասույթն այս վեց ամիսներին կրճատվել է 13%-ով և կազմել 47,49 մլրդ դոլար:
Նշենք, որ Citigroup-ը ամերիկյան այն ֆինանսական կառույցներից է, որը զգալի տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: 2008 թվականին բանկը որպես ֆինանսական աջակցություն ԱՄՆ կառավարությունից ստացել է 45 մլրդ դոլար, որն ուղղել է բանկի վերակառուցման ծրագրերի իրականացմանը: Այնուհետև, 2009 թվականի ամռանը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գնել է բանկի 7,7 մլրդ սովորական բաժնետոմսեր, որը կազմում է բանկի կապիտալիզացիայի 27%-ը: Հետագայում բանկը կառավարությունից հետ է գնել իր բաժնետոմսերի մի մասը: Ներկայումս ԱՄՆ կառավարության մասնաբաժինը ամերիկյան առաջատար այս բանկի կապիտալում կազմում է 17,6%:
AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14