ՔՈՒՎԵՅԹԸ ՎԱՃԱՌԵԼ Է CITIGROUP-Ի ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆ` ԱՊԱՀՈՎԵԼՈՎ 1,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԵԿԱՄՈՒՏ
Քուվեյթի ներդրումային հիմնադրամը (KIA) վաճառել է ամերիկյան Citigroup Inc բանկային խմբի իր մասնաբաժինը և ապահովել 1,1 մլրդ դոլար եկամուտ: Ինչպես նշվում է KIA-ի տարածած հաղորդագրության մեջ` ներդրումային հիմնադրամը Citigroup բանկի իր արտոնյալ բաժնոտոմսերը փոխակերպել է սովորական բաժնետոմսերի և դրանք վաճառել 4,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, այն դեպքում, երբ հիմնադրամն արտոնյալ բաժնետոմսերի իր մասնաբաժինը ձեռք էր բերել դեռևս 2008 թվականին` դրանց դիմաց վճարելով 3 մլրդ դոլարով: Այսպիսով, Քուվեյթի ներդրումային հիմնադրամն իր մասնաբաժնի վաճառման արդյունքում ապահովել է 1,1 մլրդ դոլար շահույթ:
Քուվեյթի ներդրումային հիմանդրամն իր այս որոշմամբ հետևել է Սինգապուրի օրինակին: Վերջինս այս տարվա սեպտեմբերին նույնպես վաճառել էր Citigroup-ի իր մասնաբաժինը` ապահովելով 1,6 մլրդ դոլար շահույթ: