
COCA-COLA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 20% ԱՃ
Ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունը հրապաարկել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն ընկերության զուտ շահույթը հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 20%-ով և կազմել 1,61 մլրդ դոլար: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ առաջատար այս ընկերությունը հաշվետու եռամսյակում շուրջ 5%-ով ընդլայնել է իր արտադրության ծավալները:
Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 30 մլրդ դոլարը:
Նշենք նաև, որ Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում: