19/10/2010 17:52
COCA-COLA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 8,4%-ով և կազմել 2,06 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Coca-Cola-ի զուտ շահույթը կազմել էր 1,9 մլրդ դոլար: Ներկայացված տվյալների համաձայն ընկերության հասույթն աճել է 5%-ով և կազմել 8,43 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու եռամսյակում ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նոր արտադրատեսակների ներկայացմամբ, ինչպես նաև զարգացող երկրներում ընկերության վաճառքի ծավալների զգալի աճով: Ընդհանուր առմամբ, Coca-Cola-ի վաճառքի ծավալները հուլիս-սեպտեմբեր ամիսներին աճել են 5%-ով, իսկ միայն ամերիկյան շուկայում ցուցանիշի աճը կազմել է ընդամենը 2%: Այս նույն ժամանակահատվածում Եվրոպայում և Աֆրիկայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 12%-ով:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
