Աշխարհ

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ COMMERZBANK-Ը ԿՐԵԼ Է 4,63 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
23/02/2010 11:46
Կիսվել

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ COMMERZBANK-Ը ԿՐԵԼ Է 4,63 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ

Գերմանիայի երկրորդ խոշոր բանկը`  Commerzbank AG-ն, ամփոփել է 2009 թվականի իր գործունեություն արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում բանկը կրել է 4,63 մլրդ եվրոյի զուտ վնաս,այն դեպքում, երբ նախորդ տարվա արդյունքներով բանկն ապահովել էր 59 մլն եվրո զուտ շահույթ:

Հրապարակած տվյալների համաձայն գերմանական բանկի զուտ տոկոսային եկամուտները հաշվետու տարում աճել են 52%-ով` կազմելով 7,18 մլրդ եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով բանկի զուտ տոկոսային եկամուտները կազմել էին 4,73 մլրդ եվրո:

Հաշվետու ժամանակահատվածում բանկի գործառնական ծախսերը կազմել են 2,27 մլրդ եվրո: Այս ցուցանիշը շուրջ 5,94 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան արդյունքը:

Նշենք նաև, որ 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Commerzbank  բանկը կրել է 1,91 մլրդ եվրոյի զուտ վնաս, որը շուրջ 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու եռամսյակում բանկի զուտ տոկոսային եկամուտներն աճել են 40%-ով` կազմելով 1,89 մլրդ եվրո:

 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08