15/10/2010 12:32
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ
2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն աճել են 11%-ով` չարդարացնելով վերլուծաբանների սպասումները: Նշենք, որ հուլիս-սեպտեմբեր ամիսների համար վորլուծաբանները կանխատեսել էին անհատական համակարգիչների վաճառքի ծավալների շուրջ 13,5% աճ: IDC վերլուծական գործակալության տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալների աճն առավելապես արդյունք է ԱՄՆ-ում և Եվրոպայում նոր համակարգիչների նկատմամբ պահանջարկի աճով: Միայն ԱՄՆ-ում անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն այս երեք ամիսներին աճել են 3,8%-ով:
Նշենք նաև, որ մեկ այլ հետազոտական գործակալության` Gartner-ի տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն աճել են միայն 7,6%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
