20/07/2010 16:56
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ
2010 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում վաճառվել է 82,867 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը, Gartner հետազոտական ընկերության տվյալների համաձայն, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 20,7%-ով: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների իրացման ծավալներն աճել են 19,3%-ով: Վերլուծաբանների կանխատեսումներով` անհատական համակարգիչների վաճառքի ծավալների աճի երկնիշ ցուցանիշ կգրանցվի նաև երրորդ եռամյակում:
Ուսումնասիրությունների համաձայն` ապրիլ-մայիս ամիսներին վաճառքի ծավալների զգալի աճ ապահովել է անհատական համակարգիչներ արտադրությամբ առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը: Հաշվետու ամիսներին ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 14,455 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,3%-ով: HP ընկերության մասնաբաժինը համակարգիչների համաշխարհային շուկայում կազմում է 17,4%:
Անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում զգալի մասնաբաժին ունի նաև թայվանական Acer ընկերությունը (13%):
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
