29/11/2010 15:52
GARTNER – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 14,3%-ՈՎ
2010 թվականի արդյունքներով համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների մատակարարման ծավալները կաճեն շուրջ 14,3%-ով: Նման կանխատեսում են ներկայացրել Gartner հետազոտական գործակալության վերլուծաբանները: Վերջիններիս կանխատեսումների համաձայն, այս տարի համաշխարհային շուկայում կվաճառվի շուրջ 352,4 մլն համակարգիչ:
Ներկայացված կանխատեսումների համաձայն, 2011 թվականին համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն այս տարվա համեմատությամբ կաճեն շուրջ 15,9%-ով: Կանխատեսվում է, որ 2011 թվականին համաշխարհային շուկայում կվաճառվի 409 մլն համակարգիչ:
Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների մատակարարման ծավալը տարեկան կտրվածքով գրանցել էր 7,6% աճ` պայմանավորված շուկայում պահանջարկի կայունացմամբ:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
