14/01/2011 12:17
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 346 ՄԼՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
2010 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում իրացվել է շուրջ 346 մլն համակարգիչ: IDC վերլուծական գործակալության տվյալների համաձայն, նախորդ տարվա արդյունքներով 2009 թվականի համեմատությամբ անհատական համակարգիչների իրացման ծավալներն ամբողջ աշխարհում աճել են շուրջ 13,6%-ով:
Ինչ վերաբերում է 2010 թվականի միայն չորրորդ եռամսյակի ցուցանիշներին, ապա ըստ IDC-ի վերլուծաբանների` այս երեք ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է անհատական համակարգիչների վաճառքի ծավալների 2,7% աճ: 2010 թվականի վերջին եռամսյակում իրացվել է 92 մլն համակարգիչ: Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում համակարգիչների վաճառքի ծավալների աճի նման դանդաղ տեմպերը վերլուծաբանները պարզաբանում են սպառողական շուկայում պահանջարկի անկմամբ և սպառողների սպասողական դիրքորոշմամբ:
2010 թվականի արդյունքներով համակարգիչների վաճառքի ծավալներով առաջատար հնգյակում ընդգրկվել են HP, Dell, Acer, Lenovo և ճապոնական Toshiba ընկերությունները: Վերջիններիս բաժին է ընկնում համաշխարհային շուկայում վաճառված համակարգիչների շուրջ 60%-ը:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
