CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ «ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է» ՇՈՒԿԱՅԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսիայի խոշորագույն բանկերից մեկը` Credit Agricole S.A.-ն, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 2,1 անգամ և կազմել 1.0 մլն եվրո: Նշենք, որ 2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել էր 470 մլն եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում Credit Agricole բանկի հասույթն աճել է 10%-ով և կազմել 4,824 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթը կազմել է 1.206 մլն եվրո`գրանցելով աճ` շուրջ 2 անգամ: Հատկանշական է, որ ֆրանսիական այս բանկը գերակատարել է շուկայի սպասումները. հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին հիմնական ֆինանսական ցուցանիշների առավել ցածր մակարդակ:
Credit Agricole բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 70 երկրներում, այդ թվում և Հայաստանում: