CREDIT SUISSE ԲԱՆԿԸ ԿԹՈՂԱՐԿԻ 30 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Credit Suisse բանկն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կթողարկի 30 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով փոխարկելի պարտատոմսեր` իր ֆինանսական վիճակը կայունացնելու նպատակով; Այդ մասին հայտնել է Credit Suisse բանկի գործադիր տնօրեն Բրեդի Դուգանը:
Հոկտեմբերին Շվեյցարիան հայտարարել էր, որ երկրի երկու խոշորագույն Credit Suisse և UBS բանկերի վրա կտարածվեն ավելի խիստ նորմեր, քան նախատեսված է «Բազել 3» միջազգային համաձայնագրով:
Անցած շաբաթ Standard & Poors գործակալությունը, իր հերթին, հայտնել էր, որ աշխարհի բանկերը պետք է թողարկեն մոտ 1տրիլիոն դոլարի փոխարկելի պարտատոմսեր` իրենց հաշվեկշիռները բարելավելու համար: