ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ CREDIT SUISSE ԲԱՆԿԸ ԿՎՃԱՐԻ 536 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՈՒԳԱՆՔ` ԻՐԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շվեյցարական Credit Suisse բանկն ԱՄՆ կառավարության պահանջին համապատասխան կվճարի 536 մլն դոլար տուգանք` Իրանի հետ համագործակցությունն արգելող սանկցիան խախտելու համար:
Ինչպես նշում է ամերիկյան The New York Times պարբերականը` Credit Suisse բանկն օգնել է Իրանին և այլ երկրների գաղտնի կերպով միլիոնավոր դոլարներ փոխանցել ամերիկյան բանկերի միջոցով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Շվեյցարիայի երկրորդ խոշոր բանկը, իրականացնելով դրամային փոխանցումներ ամերիկյան բանկերի միջոցով, թաքցրել է այդ գումարների ծագման սկզբնաղբյուրի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև համագործակցել է Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպության հետ: