23/07/2010 11:01
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ CREDIT SUISSE ԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Շվեյցարական խոշոր բանկերից մեկը` Credit Suisse-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում բանկի շահույթն աճել է 1,4%-ով և կազմել 1,59 մլրդ շվեյցարական ֆրանկ (1,18 մլրդ եվրո): Հատկանշական է, որ բանկի ֆինանսական ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին շահույթի առավել ցածր մակարդակ` միջինը 1,23 մլրդ ֆրանկի սահմաններում:
Ներկայացված տվյալների համաձայն շվեյցարական բանկին հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ հաճախորդներից ներգրաված միջոցների ընդհանուր ծավալի շարունակական աճի:
Ընդհանուր առմամբ, 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկին հաջողվել է պահպանել հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:
Credit Suisse բանկը հիմանդրվել է 1856 թվականին: Ներկայումս այն եվրոպական խոշորագույն բանկերից մեկն է և ներկայացված է աշխարհի շուրջ 50 երկրներում:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
