CREDIT SUISSE-Ը 2.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ «ՎԱՏ» ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ
Շվեյցարական Credit Suisse բանկը 2.8 միլիարդ դոլարով վաճառել է իր հիփոթեքային վարկերի պորտֆելը: Այս խմբի մեջ ներառված վարկերը տրամադրվել էին Գերմանիայում բնակելի տներ և Եվրոպայի մի շարք այլ երկրներում հյուրանոցներ գնելու համար:
Պարտքային պարտավորությունների 1.2 միլիարդ դոլարով գնել է Apollo Management LP ներդրումային ընկերությունը:
Հատկանշական է, որ ճգնաժամից հետո այս գործարքը բանկերի կողմից «վատ» պարտքերի վաճառքի ամենամեծ դեպքն էր:
Credit Suisse բանկը Շվեյցարիայի երկրորդ խոշոր բանկն է: 2008թ.-ի առաջին եռամսյակում բանկը կրել էր ռեկորդային 2.1 միլիարդ դոլարի վնաս: